Ռուսական հոկեյի լեգենդ Մաքսիմ Սոկոլովի կրտսեր որդին պատմել է մոր սպանության և եղբորը վիրավորելու ողբերգական միջադեպի իր տարբերակը: Այս մասին հայտնում է Լենտան:
15-ամյա դեռահասը իրարամերժ հայտարարություններ է արել՝ իր մեղքն ընդունելով մասամբ:
Տղան հայտարարել է, որ վագ եղբայրը փորձել է սպանել իրեն, իսկ ինքը ստիպված է եղել փախուստի դիմել:
Քննությունը չի բացառում նաև տարբերակը, որ ավագ որդին սպանել է մորը, ապա փորձել է ինքնասպանություն գործել, սակայն չի կարողացել, իսկ փոքր եղբայրը, տեսնելով այդ ամենը, ցանկացել է ավարտին հասցնել գործը, և սպանել եղբորը, սակայն չի կարողացել դա անել:
Այս պահին ավագ եղբայրը հիվանդանոցում է՝ ծանր վիճակում, իսկ կրտսերը՝ ձերբակալված: