Հայաստան 

Քառյակը ինչ-որ ձևով իր ձևաչափը կփոխի. GALLUP International Association

analitik.am

Լրագրողների հետ հանդիպման ընթացքում «GALLUP International Association»-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանն ասաց, թե օգոստոսի 8-ից 17-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի բոլոր մարզերում և Երևանում իրականացված հարցման արդյունքներով տեսնում է ազդակ, որ քառյակը ինչ-որ ձևով իր ձևաչափը կփոխի՝ կդառնա եռյակ կամ երկյակ:

«Թեժ աշնան» սպասումների վերաբերյալ 1067 անձի շրջանում իրականացված հարցման արդյունքները ներկայացնելով՝ Արամ Նավասարդյանն ասաց, թե խորհրդարանում ձևավորված ոչ իշխանական ուժերի քառյակից սպասելիքները հասարակության շրջանում այսպիսին են՝ հարցվածների 71%-ը նշել է, որ իշխանությունը չի իրականացնի իր դեմ դրված պահանջները: Պատասխանելով ոչ իշխանական ուժերի հետագա վարքագծին մասին հարցին` հարցվածների 51 %-ը կարծում է, որ քառյակի գործողությունները, պայքարը կլինեն թույլ, 23%-ը կարծում են, որ քառյակի մասնակիցները կգնան թաքնված բանակցությունների իշխանության ներկայացուցիչների հետ, որը կտապալվի, 9 %-ը նշելէ, որ քառյակը ունակ կլինի, համախմբել մեծ թվով մարդկանց և հասնել իշխանափոխության:

Մեկնաբանելով ստացված արդյունքները՝ Արամ Նավասարդյանն ասաց հետևյալը. «Հիմա բոլորս էլ գիտենք, որ որոշակի խժդժություններ են սկսել քառյակի մեջ՝ մի ուժը համաձայն չէ ինչ-որ խնդրի վերաբերյալ, մյուսը պասիվացել է և այլն: Հետևաբար, ի՞նչ թեժ աշուն: Թեժ աշուն, թեժ ձմեռ, թեժ Հնդկաստան, թեժ Պարսկաստան, ո՞ւր է»:

Արամ Նավասարդյանը ասաց, թե ինքը կասկածներ ունի, որ քառյակը ուղղորդված է որևէ ուժի կողմից, սակայն չցանկացավ մանրամասնել:

Հարցվածների 71%-ը նշել է, որ իշխանությունը չի իրականացնի իր դեմ դրված պահանջները...

Նույն շարքից