Հայաստան 

ՀՀ Նախագահը Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի չորս տեղակալ է նշանակել

analitik.am

ՀՀ Նախագահի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 5-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասը` ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել

Արամ Թամազյանին Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ նշանակելու մասին:
Արամ Թամազյանն ավելի վաղ ազատվել է Հայաստանի գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից:

 

Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ է նշանակվել նաև Արթուր Ղամբարյանը:

Պաշտպանության նախարարության քննչական ծառայության պետ Արմեն Հարությունյանն ազատվել է պաշտոնից և նշանակվել քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետ:

 

Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ է նշանակվել Վահագն Հարությունյանը:

Նույն շարքից