Հասարակություն 

Կոռուպցիոն սկանդալ է հասունանում ՀՀ ոստիկանության շուրջ. «Ժամանակ»

analitik.am

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ին հասած տեղեկություններով՝ կոռուպցիոն սկանդալ է հասունանում ՀՀ ոստիկանության շուրջ, որի պատճառը, ըստ շրջանառվող լուրերի, գործարարների մի ստվար զանգվածի դժգոհությունն է և բողոքը ընդդեմ 6-րդ վարչության պետի տեղակալ, կոռուպցիայի և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչության պետ Միհրան Դավթյանի:

Բանն այն է, որ Միհրան Դավթյանը նույնիսկ նոր Հայաստանում չի հրաժարվել իր նախկին, մեղմ ասած, արատավոր սովորույթներից և հնարքներից, որոնք բանեցնում էր դեռ հարկային մարմիններում աշխատած տարիներին։ Նա շարունակում է իր մեթոդներով սպառնալ, կաշառքներ պահանջել գործարարներից, շինարարություն իրականացնողներից, տարբեր տնտեսվարողներից։

Նշենք, որ Դավթյանը մինչև հեղափոխությունը հենց Սերժի Վաչոյի՝ Վաչագան Ղազարյանի հովանավորյալն էր»

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից