Հայաստան Քաղաքականություն 

ՀՅԴ-ն խոշոր ծրագրեր ունի. Խոսքը փողոցային ցույցերի, հանրահավաքների մասին չէ. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Ներկայումս երկրում նկատվող ազգային արժեքների նահանջին զուգահեռ՝ ակտիվություն է նկատվում ՀՅԴ շարքերում: «Փաստ» թերթին տեղեկություններ են հասել՝ կապված ՀՀ քաղաքական դաշտում քաղաքական նոր գործընթացների մասին:

Ըստ այդմ՝ թերթի աղբյուրի փոխանցմամբ, դաշնակցականները բավականին անհանգստացած են երկրում ձևավորված մթնոլորտի և առկա վիճակի հետ կապված: Թերթի զրուցակիցը, ով չի ցանկացել ներկայանալ, նշել է, որ ՀՅԴ-ում ներկայումս բուռն քննարկումներ են ընթանում՝ հետագա քաղաքական ակտիվության ապահովման «ճանապարհային քարտեզի» շուրջ: Մասնավորաբար, նախատեսվում է անցկացնել համաժողովների շարք, նաև զանգվածային միջոցառումներ:

ՀՅԴ-ն այս կերպ կփորձի իր ընդդիմադիր կեցվածքով դաշտում ապահովել այլընտրանքային կարծիք ու իրական ազգային գաղափարներ:

Այս տեղեկությունները ճշտելու և մանրամասներ իմանալու համար դիմեցինք ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանին: Նա «Փաստի» հետ զրույցում նշեց, որ ՀՅԴ-ում միշտ էլ տեղի են ունենում բուռն քննարկումներ, այդ թվում՝ նաև այս օրերին: «Այո, ունենք մի քանի խոշոր նախագծեր, ծրագրեր: Խոսքը փողոցային ցույցերի, հանրահավաքների մասին չէ: Պատրաստվում ենք իրականացնել մեծ ֆորում: Երբ մանրամասները պարզվեն, կհայտարարենք այդ մասին», - ասաց Սաղաթելյանը»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից