Գլխավոր Հասարակություն 

Վրաստանում ԼԳԲՏ համայնքի իրավունքների պաշտպանները ստիպված են եղել դադարեցնել ակցիան

analitik.am

Ուրբաթ երեկոյան Վրաստանի կառավարության մոտ ակցիա իրականացնող ԼԳԲՏ համայանքի իրավունքների պաշտպանները որոշել են դադարեցնել ակցիան և հեռանալ, երբ նրանց հակառակորդները չնախատեսված ակցիա են սկսել:

ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչները լրագրողներին հայտնել են, որ դեպքի վայրից հեռացել են ոստիկանության տրամադրած միջանցքի օգնությամբ: Նրանք ամեն դեպքում հայտարարել են, որ չեն հրաժարվելու իրենց ծրագրերից, շարունակելու են բանակցությունները ՆԳՆ-ի և միջազգային կազմակերպությունների հետո, որպեսզի ապահովվի անվտանգությունը Թբիլիսիում առաջիկայում անցկացվելիք ԼԳԲՏ համայնքի իրավունքների պաշտպանության վերաբերյալ միջոցառման ժամանակ:

Ավելի վաղ նրանք հայտարարել էին, որ չեն հեռանալու, քանի դեռ Վրաստանի կառավարությունը չի հայտարարել, որ ապահովելու է անհրաժեշտ անվտանգությունը:

Վրացական լրատվամիջոցները հայտնում են, որ երեկոյան տասնյակ մարդիկ են բերման ենթարկվել: Խոսքը վերաբերում է ԼԳԲՏ համայնքի դեմ ակցիա անողներին:

ԼԳԲՏ համայնքի ակցիան պայմանավորված է եղել վրացական եկեղեցու հայտարարությամբ: Եկեղեցին քննադատել էր Թբիլիսիում կայանալիք ԼԳԲՏ համայանքի վերաբերյալ միջոցառումը:

Նույն շարքից