Հասարակություն Տեսանյութեր 

Ուղևորուհին գարեջուր խմելու համար հարձակվել է տաքսու վարորդի վրա /տեսանյութ/

analitik.am

Բրյանսկում տաքսու ուղևորուհին հարձակվել է վարորդի վրա այն բանից հետո, երբ վերջինս արգելել է նրան ու նրա ընկերոջը գարեջուր խմել ավտոմեքենայի մեջ: Ուղևորուհին հայտարարել է, որ ինքը վճարել է և իրավունք ունի ալկոհոլ օգտագործելու: Նա նշել է, որ իր իրավունքները լավ գիտի, քանի որ 10 տարի աշխատում է ոստիկանությունում:

Անկարգ ուղևորուհին նախ վիրավորել է վարորդին, ապա հարվածներ հասցրել: Նա նաև սպառնացել է, որ կգնդակահարի վարորդին ու դրա համար իրեն որևէ մեկը որևէ բան չի կարող անել:

Վարորդը չի պատասխանել ուղևորուհուն:

Նույն շարքից