Հասարակություն 

Երևանի քաղաքապետարանը հայցում է քաղաքացիների ներողամտությունը

analitik.am

Մայրաքաղաքի Իսակովի պողոտայի հ.11/1 հասցեում տեղակայվող նորակառույց «Ինովացիոն տեխնոլոգիաների զարգացման կենտրոն»-ի կարիքների համար ս.թ. հունիսի 15-ից մինչև հուլիսի 10-ը ներառյալ պողոտայի երթևեկելի հատվածում կընթանան ջրամատակարարման, ջրահեռացման և հեղեղատար համակարգերի կառուցման աշխատանքները: Այդ ընթացքում տրանսպորտային երթևեկությունը կկազմակերպվի ցանցի շինարարությանը զուգահեռ:

Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար Երևանի քաղաքապետարանը հայցում է քաղաքացիների ներողամտությունը:

Նույն շարքից