Գլխավոր Միջազգային Քաղաքականություն 

Ամերիկացիները պնդում են, թե տանկերների վրա հարձակումից առաջ Իրանը փորձել է հարվածել ամերիկյան անօդաչուին

analitik.am

CNN-ը հղում անելով ամերիկացի չինովնիկներին, պնդում է, թե Օմանի ծոցում նավթային տանկերների վրա հարձակումից մի քանի ժամ առաջ իրանական ուժերը փորձել են հարվածել ամերիկյան անօդաչուին: Այս մասին գրում է Լենտան:

Աղբյուրը պնդում է, թե անօդաչուն ֆիքսել է, թե ինչպես է իրանական նավը մոտենում նավթային տանկերներին: Սակայն բուն հարձակման պահը ֆիքսելու մասին որևէ բան չի հայտնվում: Նշվում է, թե իրանական կողմը երկիր-օդ հրթիռ են արձակել ամերիկյան անօդաչուի ուղղությամբ, որը, սակայն, վրիպել է:

Հիշեցնենք, որ հունիսի 13-ին Օմանի ծոցի իրանական ջրերում հարձակում տեղի ունեցավ նավթային երկու տանկերի վրա: Ամերիկյան կողմը հարձակման մեջ մեղադրում է Իրանին: Թեհրանն իր հերթին հերքում է բոլոր մեղադրանքները՝ նշելով, որ դրանք անհիմն են: Իրանական իշխանությունները նաև դատապարտում են տեղի ունեցած հարձակումը: Թեհրանը նշում է, որ այս մեղադրանքով ԱՄՆ-ը ցանկանում է տապալել Ճապոնիայի հետ բանակցությունները և քողարկել Իրանի նկատմամբ տնտեսական ահաբեկչությունը:

Ռուսական կողմը ևս անդրադարձել է ամերիկյան մեղադրանքին՝ նշելով, որ այն լարում է իրավիճակը և ԱՄՆ-ի իրանաֆոբիական գծի մաս է:

Նույն շարքից