ԱՄՆ գաղտնի ծառայության աշխատակիցները ձերբակալել են մի տղամարդու, ով փորձել է անցնել Սպիտակ տան ցանկապատի վրայով: Այս մասին հայտնում է ABC-ն՝ հղում անելով համապատասխան հայտարարությանը:
Միջադեպը տեղի է ունեցել տեղի ժամանակով երեկոյան ժամը 21:00-ին, Ֆիննախի մոտ, որը տեղակայված է ԱՄՆ նախագահի նստավայրի հարևանությամբ:
Քաղաքացին ձերբակալվել է: Նրա ինքնության մասին տեղեկություններ չեն հայտնվում: Այդ տղամարդուն նաև մեղադրանք է առաջադրվել ոստիկանության աշխատակցի վրա հարձակման համար: