Գլխավոր Հասարակություն 

Մենք գիտենք այդ գաղտնի հանդիպումների մասին. ԱԱԾ տնօրենը զգուշացնում է

analitik.am

ԱԱԾ-ն թիրախավորողները, բացասական բաներ խոսացողները մեծ դեպքերում ակնհայտ կեղծ տեղեկություններ են տարածում ԱԱԾ-ի և իմ մասին: Մարդիկ, ովքեր զբաղվում են այդ գործունեությամբ, պետք է նկատի ունենան, որ իրենց գաղտնի հանդիպումները, երբ ինչ-ինչ նպատակներով թիրախավորում են ԱԱԾ-ն, ԱԱԾ-ն, ելնելով իր առանձնահատկություններից, դրա մասին իմանում է: Ուղղակի մենք դրա մասին չենք բարձրաձայնում: Այս մասին Շանթ ՀԸ-ի եթերում Արամ Աբրահամյանի հետ զրույցում հայտարարել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:

ԱԱԾ տնօրենը նշել է, որ քաղաքացիների ճնշող մեծամասնությունը շատ լավ են վերաբերվում և դրական են գնահատում ԱԱԾ աշխատանքը, սակայն կա մարդկանց շատ փոքր խումբ, որոնք որոշել են թիրախավորել ԱԱԾ-ն, որովհետև կան ինչ-ինչ պատճառներ և իրենց ձեռնտու չէ, որ ԱԱԾ-ն ունենա նման հեղինակություն, վստահության արժանանա հասարակության կողմից և մարդիկ հավատան ԱԱԾ-ին:

Վանեցյանը ասել է, որ իր պաշտոնավարման հենց առաջին օրվանից ամեն ինչ արել է ժողովրդի կողմից վստահություն ձեռք բերելու համար, դա ստացվել է: Նրա խոսքերով, ԱԱԾ-ի հասցեին հնչող առողջ քննադատությունը միշտ լսում են, եթե սխալվել են, կարող են ներողություն հայցել, բայց ԱԱԾ-ի մասին կեղծ տեղեկություններ տարածելն անընդունելի է. «Այն մարդիկ, այն խմբերը, որոնք փորձում են ԱԱԾ-ն թուլացնել, դրանով թուլացնում են ՀՀ անվտանգությունը»:

Նույն շարքից