Հասարակություն 

Չի եղել դեպք, երբ ԱԱԾ-ն որևէ լրատվամիջոցի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնի սուտ լուր տարածելու համար. Վանեցյան

analitik.am

Չի եղել դեպք, երբ ԱԱԾ-ն որևէ լրատվամիջոցի հրավիրի ծառայություն, կամ նյութեր նախապատրաստի, քրեական հետապնդում իրականացնի սուտ լուր տարածելու համար: Շանթ ՀԸ-ի եթերում Արամ Աբրահամյանի հետ զրույցում հայտարարել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:

Վանեցյանի խոսքերով, եթե հանցակազմ չկա հրապարակված նյութում, ԱԱԾ-ն որևէ գործառույթ չունի, դա վերաբերում է լրատվամիջոցին և նրան, ում մասին գրվել է նյութը. «Նա կարող է դատի տալ, լրատվամիջոցը կարող է պաշտպանվել և այլն: Մենք չենք խոչընդոտի որևէ լրատվամիջոցի աշխատանքը, որովհետև խոսքի ազատությունը բացարձակ արժեք է, որը պարտավոր ենք պահպանել: Մենք՝ որպես ԱԱԾ, պետք է ամեն ինչ անենք, որպեսզի Հայաստանում խոսքի ազատությունը լինի ամենաբարձր մակարդակի վրա: Իսկ ինչ վերաբերում է դեպքին, որի մասին հաղորդագրությունը տարածեցինք (ֆեյսբուքյան հայտնի էջի մասին է խոսքը), ապա այդ էջում երկար ժամանակ գրառումներ էին կատարվում, որոնց ուսումնասիրության արդյունքում փորձագիտական եզրակացություն ունենք, որ դրանց մեջ հանցակազմ կա: Խոսքը մասնավորապես վերաբերում է ռասսայական, կրոնական ատելության տարածմանը, բռնի ուժով տարբեր գործողություններ կատարելու կոչերին և այլն: Մենք բարդ ու ծանր աշխատանք ենք կատարել այդ կեղծ էջի տակ թաքնվող անձին հայտնաբերելու համար: Հարուցվել է քրեական գործ, ներկայումս գործը քննվում է ԱԱԾ քննչական դեպարտամենտում»:

Նույն շարքից