Հասարակություն 

«Դե, սպասի՛ր» հայտնի մուլտֆիլմի նապաստակն աղջիկ է

analitik.am

Մուլտիպլիկատոր Վլադիմիր Տարասովը խոսել է այն մասին, թե ում արտաքինին նմանեցնելով են ստեղծել «Դե, սպասի՛ր» հայտնի մուլտֆիլմի նապաստակին: Այս մասին գրում է Լենտան:

Նկարիչը հայտնել է, որ նապաստակին նմանեցրել են դերասանուհի Կլարա Ռումյանովային, ում ձայնով էլ խոսում է կենդանին. «Փոքրիկ դետալ: Դուք երբևիցե հարցրե՞լ եք, թե ինչու նապաստակը կապույտ աչքեր ունի: Որովհետև Կլարա Ռումյանովան ունի կապույտ աչքեր»,-ասել է Տարասովը՝ նաև ակնարկելով, որ նապաստակն աղջիկ է:

Հավելենք, որ հայտնի մուլտֆիլմում գայլը խոսում է Անատոլի Պապանովի ձայնով, իսկ ռեժիսորները տարբեր ժամանակներում եղել են Վյաչիսլավ և Ալեքսեյ Կոտյոնոչկինները, Վլադիմիր Տարասովը:

Նույն շարքից