Հասարակություն Սպորտ 

Պարգևատրվեցին մրցաշրջան 2018-19-ի դափնեկիրները

Հունիսի 14-ին կայացավ Հայաստանի 2018-19թթ․ ֆուտբոլային մրցաշրջանի մրցանակաբաշխությունը։ Դափնեկիրները պարգևատրվեցին ՀՖՖ տեխնիկական կենտրոնում։ Հանրապետության չեմպիոն «Արարատ-Արմենիային» ոսկե մեդալներն  ու գավաթը հանձնեց ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը։ Պարգևատրվեցին նաև փոխչեմպիոն «Փյունիկն» ու բրոնզե մեդալակիր «Բանանցը»։ «Ոսկե խաղակոշիկով» պարգևատրվեց «Լոռիի» հարձակվող, առաջնության ռմբարկու Ջոնել Դեսիրեն  (17 գոլ)։ Առաջին խմբի չեմպիոն «Յունիոր Սևանին» շնորհվեց չեմպիոնական փոքր գավաթը։ Պարգևատրվեցին նաև ֆուտզալի Հայաստանի չեմպիոն «Լեոն», արծաթե մեդալակիր «Արմենիա Թրավելը», բրոնզե մրցանակակիր «Կումայրին»։ Ֆուտզալի լավագույն խաղացողի անհատական մրցանակը բաժին հասավ «Լեոն» ներկայացնող Սարո Գալստյանին, լավագույն ռմբարկուի պարգևը՝ նրա թիմակից Գարեգին Մաշումյանին (42 գոլ)։

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից