Բարի օր Հասարակություն 

Ժողովուրդը ծափահարություններով ճանապարհեց իր զավակին. Տոնոյանը մասնակցել է զոհված զինվորի հուղարկավորությանը

analitik.am

Մեր ժողովրդի վերաբերմունքը յուրահատուկ է իր հերոսների նկատմամբ։ Այսօր նախօրեին զոհված զինծառայող Արտյոմ Վազգենի Խաչատրյանի հուղարկավորության ժամանակ, որին մասնակցում էր նաև ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ժողովուրդը կրակային համազարկի հետ ինքնաբուխ ծափահարություններով ճանապարհեց իր զավակին։

ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյան

Ավելի վաղ Արցախի ՊԲ-ն հայտնել էր.

Հունիսի 13-ին` ժամը 17:05-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել զինծառայող, 1999թ. ծնված Արտյոմ Վազգենի Խաչատրյանը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին:

Նույն շարքից