Հայաստան 

ԵԱՀԿ-ն հերթական մշտադիտարկումը կանցկացնի շփման գծում

Սեպտեմբերի 17-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղի հարավային ուղղությամբ, հայտնում է ԼՂՀ ՊՆ-ն:

 

Հայկական կողմից դիտարկումը կանցկացնեն ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Եվգենի Շարովն ու Իրժի Աբերլեն և Բարձր մակարդակի պլանավորման խմբի ներկայացուցիչ գնդապետ Մարկուս Ուիդմերը:

 

Շփման գծի ադրբեջանական կողմում դիտարկումը կանցկացնեն ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Խրիստո Խրիստոֆը և Բարձր մակարդակի պլանավորման խմբի ներկայացուցիչ Թունջայ Սևիմը:

Նույն շարքից