Շանթ ՀԸ-ի եթերում Արամ Աբրահամյանի հետ զրույցում ՀՖՖ նախագահ, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը կոչով դիմել է բոլորին:
«Ես ուզում եմ կոչ անել մեր ողջ հայ ժողովրդին, որպեսզի ոգեշնչեն և առաջիկա խաղերի ժամանակ լինեն ազգային հավաքական կողքը: Ես Համոզված եմ, որ մենք սեպտեմբերի 5-ին Երևանում ունենալու ենք հաղթանակ Իտալիայի ազգային հավաքականի նկատմամբ: Ես այդ հայտարարությունը համոզված եմ անում: Մենք հաղթելու ենք և միասին տոնելու ենք մեր ազգային հավաքականի հաղթանակը»,-ասել է Վանեցյանը:
ՀՖՖ նախագահի խոսքերով, հենց այդ հաղթանակով կայունության կետը դրվելու է, ինչից հետո շարունակվելու է կայուն աճը դեպի մեծ հաղթանակներ. «Ես ուզում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել մեր հավաքականի տղաներին վերջին խաղերի, նվիրվածության համար»: