Հասարակություն 

Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը մինչև այս պահը չի շնորհավորել բարեկամ Չինաստանի ղեկավարին

analitik.am

Այսօր՝ հունիսի 15-ին, Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը տոնում է ծննդյան 66-րդ ամյակը: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն արդեն շնորհավորել է բարեկամ երկրի ղեկավարին՝ նորանոր հաջողություններ ու ամենայն բարիք մաղթելով գործընկերոջը։

Ծինփինին շնորհավորել է նաև ՌԴ նախագահը, ով ռուսական պաղպաղակ ու նաև տորթ է նվիրել վերջինիս:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ  դեռ չի հղել բարեկամ երկրի ղեկավարին: Գոնե կառավարության պաշտոնական կայքէջում և վարչապետի ֆեյսբուքյան էջում նման բովանդակությամբ գրառում չկա: Սա առաջին հայացքից մանրուք կարող է թվալ, սակայն իրականում այդքան էլ այդպես չէ:

Նշենք, որ այս պահին Պեկինի ժամանակով ժամն արդեն 19:45 է:

 

Նույն շարքից