Հասարակություն 

Ահազանգողը տեղեկացրել է, որ նկատել է «մորուքով և սև շապիկներով անձանց». «Ադեկվադ»-ներն ազատ են արձակվել

analitik.am

«Հարգելի աջակիցներ

2․5 ժամ ոստիկանության բաժանմունքում գտնվելուց հետո բոլոր բերման ենթարկվածները ազատ են արձակվել։

Ինչպես պարզվեց, ոստիկանությունը գործել է ինչ-որ ահազանգի հետքերով, ահազանգողը տեղեկացրել է, որ նկատել է մեքենայով ընթացող "մորուքով և սև շապիկներով անձանց", ինչն էլ հանդիսացել է ոստիկանական գործողությունների հիմք։

Ցավում ենք, որ իշխանությունների ապիկար կառավարման և խուճապային հրահանգավորումների հետևանքով այնպիսի լուրջ կառույցի աշխատանքը, ինչպիսինն է Ոստիկանությունը, զավեշտի է վերածվում, և վարկաբեկվում իրավապահ մարմինների համբավն ու գործառույթները։

Շնորհակալ ենք աջակիցներին և ԶԼՄ-ներին ուշադրության համար»։

«ԱԴԵԿՎԱԴ» կուսակցության նախանձեռնող խումբ

Նույն շարքից