Բարի օր Հայաստան Տեսանյութեր Քաղաքականություն 

Ավինյանն՝ արդարադատության նախարարի թեկնածուների մասին

analitik.am

Արդարադատության նախարարի թեկնածուի հետ կապված դեռեւս որոշում չկա: Այս մասին այսօր` հունիսի 16-ին, լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

«Արդարադատության նախարարի թեկնածուի հետ կապված դեռեւս որոշում չկա, այդ քննարկումները շարունակվում են, ես կարծում եմ`ընտրությունը կանգնելու է այն անձի վրա, որը ոլորտում բարեփոխումների տեմպով եւ որակով կկարողանա արձանագրել, այսպես ասած, բեկումնային փոփոխություններ»,- ասաց նա:

Ավինյանը հավելել է, որ այս պահին մի քանի թեկնածու է քննարկվում, եւ իր կարծիքով՝ այդ թեկնածուների անունները առայժմ պետք չէ հնչեցնել:

Հիշեցնենք, որ Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հրաժարական էր տվել հունիսի 7-ին:

Նույն շարքից