Հայաստան Տեսանյութեր Քաղաքականություն 

Չեմ ողջունում ՌԴ դեսպանի հանդիպումը Քոչարյանի հետ. Արարատ Միրզոյան

analitik.am

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը չի ողջունում ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանի հանդիպումը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: Այս մասին այսօր` հունիսի 16-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Արարատ Միրզոյանը:

«Ես չեմ ողջունում ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանի հանդիպումը Քոչարյանի հետ, ի վերջո որեւէ երկրի դեսպան կարող է քաղաքական սպեկտրի ներկայացուցիչների հետ հանդիպել, էստեղ ուրիշ բան կա, այն հոդվածները, այն մեղադրանքները, որոնք այդ անձին ներկայացված են, մի փոքր դուրս են դնում այդ մարդուն մաքուր քաղաքական դաշտից, հա, էնտեղ շատ այլ որակների եւ շահագրգռությունների, բաների մասին ա խոսքը, հենց դրա համար էլ չեմ ողջունում, այսինքն՝ ես չեմ տեսնում Ռոբերտ Քոչարյանին որպես քաղաքական գործիչ եւ քաղաքական դաշտի ներկայացուցիչ, այլապես ես կողջունեի Ռուսաստանի եւ որեւէ այլ երկր դեսպանի շփումներն իր հետ»,- ասաց Միրզոյանը:

Նույն շարքից