Հայաստան Տեսանյութեր Քաղաքականություն 

Ծառուկյանը լավ չի արել. Արարատ Միրզոյան

analitik.am

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը կարծում է` բոլորը հավասար են օրենքի առաջ: Այս մասին այսօր` հունիսի 16-ին, լրագրողների հետ զրույցում ասաց նա` անդրադառնալով ՔԿ ներկայանալու՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մերժմանը:

«Ես մեծ հույս ունեմ, որ պարոն Ծառուկյանը ինչպես եւ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները, ովքեր կստանան ծանուցագիր, կներկայանան այն ժամին, որը որ նշված կլինի այդ ծանուցագրերում: Բոլոր քաղաքացիները օրենքի առաջ հավասար են, այդ թվում եւ ես, եւ պարոն Ծառուկյանը եւ պարոն Էդմոն Մարուքյանը եւ տիկին Լիլիթ Մակունցը եւ ներկայիս վարչապետը եւ նախկին նախագահները եւ բոլոր-բոլոր Հայաստանի Հանրապետության քաղաքացիները»,- ասաց նա:

Հարցին, թե ինչպիսի գնահատական կտա այդ քայլին, Միրզոյանն ասաց. «Լավ չի արել, բայց հուսով եմ կգնա, հուսով եմ, որ պարոն Ծառուկյանը կվերանայի իր այս որոշումը եւ կգնա այդ ծանուցագրում նշված վայրը, նշված ժամին»:

Նույն շարքից