Հայաստան Քաղաքականություն 

ԵՄ-ի կողմից Հայաստանին հավելյալ 25 միլիոն դոլար կտրամադրվի. Սվիտալսկի

analitik.am

Հայաստանին հավելյալ 25 միլիոն եվրո տրամադրելու որոշումը քաղաքական է եւ արտացոլում է Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավարական փոփոխություններին Եվրամիության կողմից դրական գնահատականը։ Այս մասին այսօր՝ հունիսի 16–ին, լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին։

Նրա խոսքով՝ ներկայումս ՀՀ կառավարության հետ քննարկում են, թե որ ոլորտներին ուղղել այդ գումարը։

«Դա հրատապ գումար է, որը բավական կարճ ժամանակում պետք է հատկացվի հստակ նպատակների համար։ Սպասում ենք կառավարության որոշմանը, որ կներկայացնեն համապարփակ եւ հստակ ծրագրեր եւ մոտեցումներ»,– ասաց Սվիտալսկին։

Դեսպանը նշեց, որ նաեւ զգալի գումարներ կհատկացնեն արդարադատության բարեփոխումների համար․ «Նախաձեռնությունն ամբողջապես կառավարությանն է, եւ մենք սպասում ենք, որ կառավարությունը կասի, թե ինչ է ցանկանում անել եւ ինչպես կուզեր, որ միջազգային հանրությունն աջակցեր»։

Անդրադառնալով կառավարության հետ համագործակցությանը՝ Սվիտալսկին հիշեցրեց Մոգերինիի խոսքը. «Ինչպես ասաց ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գլխավոր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին, մենք այս կառավարության հետ ունենք գերազանց հարաբերություններ։ Մենք բավարարված ենք նրանով, թե ինչպես ենք առաջ շարժվում միասնական օրակարգով»։

Նույն շարքից