Հասարակություն 

Երևանում հաստաբուն ծառ է տապալվել՝փակելով շենքի մուտքը

analitik.am

Երևանում Երեկ ՝ հունիսի 15-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ դեռևս անհայտ պայմաններում (ըստ բնակիչների՝ ծառի փտելու հետևանքով) Երեւանի Կենտրոն վարչական շրջանի Հանրապետության 62 շենքի բակում հաստաբուն ծառը տապալվել էր և մի քանի ժամ շենքի մուտքն ու բակային հատվածը անանցանցելի դարձրել:

Բնակիչների ահազանգով՝ Կենտրոնի թաղապաետարանից աշխատակիցներ են եկել, էլեկտրական սղոցով մասնատել են տապալված ծառը։

Ծառի մի հատվածը մնացել է․ բնակիչները մտավախություն ունեն, որ այն եւս մի օրը կտապալվի։

Նույն շարքից