Քաղաքականություն 

Սեյրան Օհանյանն ընդունել է Միջխորհրդարանական միության բրիտական խմբի անդամներին

analitik.am

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը փետրվարի 18-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ընդունել է Միջխորհրդարանական միության բրիտական խմբի անդամներին, այս մասին տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-բրիտանական ռազմական համագործակցության և դրա ծավալների ընդլայնման հարցերը:

Անդրադարձ է կատարվել տարածաշրջանում անվտանգության ապահովման խնդիրներին, ՀՀ անվտանգային քաղաքականությանը, մասնավորապես` Մաքսային միությանը ՀՀ անդամակցության, ՀԱՊԿ և ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների, ՀՀ-ում ՌԴ ռազմական ներկայության, ինչպես նաև հարևանների հետ փոխհարաբերությունների համատեքստում:

Հյուրերի խնդրանքով ներկայացվել է սահմանային միջադեպերի, ադրբեջանական կողմի սանձազերծած դիվերսիոն գործողությունների, նշանառու կրակի վարման դինամիկան և պատճառները:

Արծարծվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

 

Նույն շարքից