Հասարակություն 

Ակցիա՝ նախագահի անգործության դեմ՝ վաղը ժամը 16:30

analitik.am

Զանգվածային լրատվության միջոցների հարգելի՛ ներկայացուցիչներ,
Սիրելի՛ ՀՀ քաղաքացիներ,

Վաղը՝ հունիսի 17-ին, ժամը 16:30-17:00-ին Բաղրամյան 26 հասցեում՝ Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրի դիմաց, «Քաղաքացիական գիտակցություն» ազատական հասարակական կազմակերպության և AntiFake.am փաստերի ստուգման և տեղեկատվության տրամադրման կայքի նախաձեռնությամբ տեղի կունենա խորհրդանշական բողոքի ակցիա: Ակցիան կրելու է #Anti_Fake_PRESIDENT խորագիրը։

Ակցիայի նպատակն է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ Արմեն Սարգսյանը չի կատարում Սահմանադրությամբ նախագահին վերապահված գործառույթները, մասնավորապես` չի հետևում Սահմանադրության պահպանմանը։ Ուստի՝ Արմեն Սարգսյանը ոչ կոմպետենտ, կամ Fake նախագահ է։

Նախագահի պարտականությունները կատարող Արմեն Սարգսյանը, երբ պարտավոր էր իրականացնել Սահմանադրությամբ իրեն վերապահված գործառույթները և հետևել Սահմանադրության պահպանմանը, անգործություն է դրսևորել` այդպիսով նպաստելով ՀՀ Սահմանադրության ոտնահարմանը։ Իսկ արդեն վերջերս Արմեն Սարգսյանը օրենքի ակնհայտ խախտումով ՍԴ դատավորի թեկնածու է առաջադրել մի մարդու, որը ոչ միայն քաղաքական շահերով կաշկանդված և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի խոսքերով` իր կողմից ուղղորդվող մարդ է, այլև նույն Արմեն Սարգսյանին լեգիտիմ նախագահ չի համարում: Ավելին, Արմեն Սարգսյանի աշխատակազմի ղեկավարի խոսքերով` այդ նշանակումն արվել է «քաղաքական շահարկումներից զերծ մնալու» համար:

Ակցիան ընթանալու է խորհրդանշական գործողություններով, ինչպես նաև AntiFake.am-ի կողմից Արմեն Սարգսյանին շնորհվելու է հատուկ մրցանակ։

#Anti_Fake_PRESIDENT ակցիային մասնակցել ցանկացողները կարող են կապվել մեզ հետ, կամ ժամը 16:30-ին լինել Նախագահի նստավարի մոտ։

Հարգանքով՝
«Քաղաքացիական գիտակցություն» ազատական ՀԿ,
AntiFake.am փաստերի ստուգման և տեղեկատվության տրմադրման կայք:

Նույն շարքից