Քաղաքական 

Ուկրաինայի նախագահը ընդդիմությանը կոչ է արել նստել բանակցությունների սեղանի շուրջ՝ հանուն երկրի փրկության

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը կոչ է արել ընդդիմության առաջնորդներին վերադառնալ բանակցություններին: Այս մասին ասվում է նախագահի ուղերձում, փոխանցում է նրա մամուլի ծառայությունը:


Ինչպես նշվում է, Յանուկովիչը հաղորդել է, որ իր որոշ խորհրդականներ փորձում են իրեն դրդել դեպի ավելի կոպիտ վարքի՝ ուժի կիրառման, սակայն ինքն այդ միջոցը ճիշտ չի համարում: Ուկրաինայի նախագահը գտնում է, որ լավագույն ու ամենաարդյունավետ ուղի ընդհանուր լեզու գտնելն է: Դրանից պետությունը միայն կշահի:


Նախագահը նաեւ կոչ է արել զերծ մնալ ծայրահեղական գործողություններից:


Հիշեցնենք, որ փետրվարի 18-ին Կիեւի կառավարական թաղամասում կատաղի բախումներ են տեղի ունեցել ցուցարարների ու իրավապահների միջեւ, որոնց արդյունքում արդեն զոհվել է մոտ 11 մարդ, հարյուրավորները վիրավոր են: Այսօր առավոտյան բախումները վերսկսվել են, զոհերի թիվն արդեն գերազանցում է քսանը:

Նույն շարքից