Քաղաքականություն 

Հայ եկեղեցին դեմ է Դողու Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի գործով Եվադատարանի որոշմանը. Գարեգին Բ-ն նամակ է հղել

analitik.am

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն իր մտահոգությունն է արտահայտել 2013 թ. դեկտեմբերի 17-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ)` Դողու Փերինչեքի գործով ընդդեմ Շվեյցարիայի կայացրած անընդունելի վճռի առիթով:


Այս առնչությամբ նա նամակ է հղել Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Դիդիեր Բուրխալտերին` հանուն Հայ Եկեղեցու եւ աշխարհասփյուռ հայ ժողովրդի ընդվզում հայտնելով ՄԻԵԴ վնասակար որոշման դեմ, որը սպառնալիք է ցեղասպանությունների պարագային արդարության վերականգնման եւ ազգերի միջեւ խաղաղության ու փոխադարձ հարգանքի հաստատման համար:


Զորակցություն հայտնելով այս հարցում համընդհանուր ընդվզմանը` Գարեգին Բ-ն Շվեյցարիայի կառավարությանը` մասնավորապես Արդարադատության նախարարությանը, հորդորել է բողոքարկել այս որոշումը: Նա կոչ է արել բարի կամքի տեր մարդկանց եւ պետություններին` այս առնչությամբ իրենց կեցվածքն արտահայտելու Ցեղասպանության մերժողականության դեմ` հանուն խտրականության ու անհանդուրժողականության վերացման եւ ընդդեմ մարդկության հանցագործությունների կանխման:


Այս կապակցությամբ Գարեգին Բ-ն պաշտոնական գրություն է հղել Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի գլխավոր քարտուղար Վեր. դոկտ. Օլավ Թվայթին` հորդորելով Խորհրդի անդամ Եկեղեցիներին իրենց ձայնը բարձրացնել ընդդեմ աղետաբեր այս վճռի` ի պաշտպանություն Շվեյցարիայի, ինչպես նաեւ Կաթոլիկ Եկեղեցու Շվեյցարիայի եպիսկոպոսների ժողովի նախագահ Մոնսինյոր Մարկուս Բյուխելին:

Նույն շարքից