Գլխավոր Հայաստան Քաղաքականություն 

Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց և ինչու Սասուն Միքայելյանին հեռացրեցին

analitik.am

Հունիսի 16-ին տեղի ունեցավ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության 5-րդ համագումարը, որի ընթացքում կուսակցությունն ընտրեց վարության նոր կազմ և վարչության նոր նախագահ: Հայաստանում իշխող կուսակցության վարչության նախագահ ընտրվեց Սուրեն Պապիկյանը՝ փոխարինելով Սասուն Միքայելյանին, ով այս անգամ նույնիսկ վարչության կազմում չկա: Նշենք, որ վարչության նախագահի պաշտոնում Պապիկյանից բացի առաջադրվել էին նաև Նիկոլ Փաշինյանի և Արարատ Միրզոյանի թեկնածությունները: վերջիններս ինքնաբացարկ էին հայտնել:

Լրագրողների հետ զրույցում Պապիկյանը, խոսելով Նիկոլ Փաշինանի ինքնաբացարկի մասին, նշեց՝ առաջին անգամ է, որ երկրի վարչապետը հրաժարվում է և չի ստանձնում վարչության ղեկավարի պաշտոնը: Նիկոլ Փաշինյանը նման որոշում կայացրել է սուրպերլիդերի բացառման և այլ գործընկերների հնարավորություն ընձեռելու, աճին նպաստելու համար, ինչը մի քանի տարի շարունակ կուսակցության ներսրում եղել է:

Ինչ վերաբերում է վարչության կազմում Սասուն Միքայելյանի չլինելուն, Պապիկյանը նշել է, որ համաժողովի փակ գաղտնի քվեարկության արդյունքում նման պատկեր կա, ինքն ի՞նչ կարող է ասել: Հարցին, թե հնարավոր է արդյո՞ք դա կապ ունենա Աբովյանի ընտրությունների հետ, ՔՊ վարչության նախագահն ասել է, որ գուշակությամբ չի ուզում զբաղվել:

Նույն շարքից