Հասարակություն 

Արտակարգ դեպք՝ Տավուշում. Քաղաքացին ոստիկանությանը հայտնել է, որ Իջևանի քաղաքապետը հարձակվել է կնոջ վրա

analitik.am

Ոստիկանության Իջևանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հունիսի 15-ին, Տավուշի մարզում տեղի ունեցած միջադեպի փաստով: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 09:15-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել քաղաքացի Վալերի Մելիքբեկյանից, ով հայտնել է, որ Իջևան քաղաքի Անկախության 13/41 հասցեում գտնվող իրեն սեականության իրավունքով պատկանող տարածքում Իջևանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը քաղաքապետարանի աշխատակիցների այդ թվում՝ կոմունալ բաժնի, ապօրինի գործողություններ են կատարում տարածքում և հարձակվել են տան անդամների վրա: Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Իջևանի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանամունքի հետաքննիչի գլխավորությամբ:

Արդեն ոստիկանությունում Վ. Մելիքբեկյանի կինը՝ Իջևանի բնակիչ, 51-ամյա Նարինե Մելիքբեկյանը հայտնել է, որ նույն օրը իրենց ընտանիքին պատկանող հողամասում շինարարների դեմ ակցիա իրականացնելու ժամանակ Իջևանի քաղաքապետ Վ. Ղալումյանը մի քանի անգամ հարվածել է իր թիկունքին, ինչի պատճառով էլ իրեն պատճառվել է ֆիզիկական ցավ:

Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, հանգամանքները պարզվում են:

Ավելին՝ shamshyan.com

Նույն շարքից