Գլխավոր Ռազմական 

Սիրիայում հաջող փորձարկել են «Գիշերային որսորդին»

analitik.am

Սիրիայում հաջող փորձարկել են Ми-28НМ ուղղաթիռը, որը ստացել է «Գիշերային որսորդ» անունը: Այս մասին հայտնում են ՌԴ ՊՆ-ից:

Նախարարությունից հայտնում են, որ ուղղաթիռը առաջադրանքներ կատարում է լեռնային և անապատային պայմաններում: Այն կարող է հայտնվել ռուսական բանակի արսենալում:

Ռուսաստանի ռազմաօդային ուժերի և ՀՕՊ-ի 4-րդ բանակի նախկին հրամանատար գեներալ-լեյտենանտ Վալերի Գորբենկոյի խոսքերով, ժամանակակից աշխարհում հարվածային ուղղաթիռները շատ կարևոր են: Դրանք կարող են անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել դեսանտին, մոտոհրաձգային, տանկային զորքերին, հետախույզներին: Մարտի դաշտում նման տեխնիկայից շատ բան է կախված:

Նշենք, որ «Գիշերային որսորդը» հատուկ սարքավորումների օգնությամբ կարողանում է տեսադաշտ ունենալ բոլոր կողմերից և անհրաժեշտ ինֆորացիա ստանալ տեղանքի մասին՝ մնալով թաքստոցում: Այն նաև ժամանակակից շարժիչ ունի, որը կարողանում է կարգավորվել թռիչքի ժամանակ:

Նույն շարքից