Քաղաքականություն 

Հովիկ Աբրահամյանը հանդիպել է զոհված եւ անհետ կորած ազատամարտիկների մայրերի հետ

analitik.am

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, փետրվարի 18-ին, հանդիպել է «Անհետ կորած ազատամարտիկների մայրերի խորհուրդ» ՀԿ անդամների հետ: Ծավալված ջերմ եւ անմիջական զրույցի ընթացքում խորհրդարանի ղեկավարին ներկայացվել են ՀԿ-ի գործունեությանը, առաջիկա ծրագրերին վերաբերող հարցեր:


Հյուրերը անդրադարձել են նաեւ սոցիալական հարցերի, մասնավորապես թոշակներին, բուժօգնության, ուսման վճարների ու մի շարք այլ հարցերի:


Քննարկումների ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում զոհված եւ անհետ կորած ազատամարտիկների մայրերի ու ԱԺ սոցիալական հարցերի եւ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովների հետ համատեղ անցկացնել աշխատանքային քննարկում՝ բարձրացված հարցերին անդրադառնալու, անհրաժեշտության դեպքում նաեւ օրենսդրական լուծումներ տալու համար:

Նույն շարքից