Միջազգային Քաղաքականություն 

Նախագահ Թրամփը բարկացել է. Մի շարք աշխատակիցներ հրաժեշտ կտան պաշտոններին

analitik.am

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի մի քանի աշխատակից հեռացվելու է հարցման արդյունքում նախագահի ցածր վարկանիշի մասին ինֆորմացիայի արտահոսքի պատճառով: Այս մասին հայտնում է NBC-ն:

Լրագրողների տեղեկություններով, պաշտոնանկության պատճառն այն ինֆորացիայից արտահոսքն է, որի համաձայն գործող նախագահը զիջում է Ջո Բայդենին, ով այս պահին ընդամենը պոտենցիալ թեկնածու է նախագահական պայքարում: Նա դեռ պաշտոնապես չի հայտարարել, որ մասնակցելու է 2020 թվականի նախագահական ընտրություններին:

Հարցման արդյունքների համաձայն, 11 կարևորագույն նահանգներում գործող նախագահը Բայդենին զիջում է 10-15 տոկոսով: Նախագահի ներկայացուցիչները պնդում են, որ այս թվերը հին են:

Ինքը՝ Թրամփը, ոչ մեկ անգամ է հայտարարել է, որ իր վարկանիշի մասին ցածր թվերն իրականությանը չեն համապատասխանում:

Նույն շարքից