Բարի օր Հայաստան Քաղաքականություն 

Դժվար թե քաղաքական բոմժությունը թակի Փաշինյանի դուռը.  Նա միանգամից կհայտնվի պատմության աղբանոցում. Շարմազանով

analitik.am

Դժվար թե քաղաքական բոմժությունը թակի Փաշինյանի դուռը:
Նա միանգամից կհայտնվի պատմության աղբանոցում:

Մարդ չգիտի՝ լա թե՞ խնդա:

Փաստորեն նիկոլականները պնդում են, թե այսօր աշխարհի ժողովրդավարության բաստիոնը ոչ թե ԱՄՆ-ն ու Եվրոպան են, այլ Հայաստանը:

Ինչ լավ է գոնե Ջեֆերսոնը, Հավելը և, վերջապես, Մանդելան սա չեն լսում, թե չէ ստիպված կլինեին միանգամից զարմանքից սրտի կաթված ստանալ:

Չնայած, եթե Հիտլերը իր շարժումը մաքուր քրիստոնեական էր համարում, ինչի քայլիստները դատարանների շրջափակումն ու ասֆալտին փռելը ժողովրդավարություն չէի՞ն համարի:

Բայց սա վերջը չէ դեռ:

Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը հերթական անգամ նշում է, թե իր կուսակցությունը իզմեր չունի:

Հերթական անգամ նա խաբում է հասարակությանը:

Իզմ ունեն և այդ իզմը կոչվում է նիկոլիզմ-պոպուլիզմ, որի հիմքը մարդկանց մոլորեցնելն ու մանիպուլացնելն է: Իսկ քաղաքական բոմժերի պահով ասեմ. թող Նիկոլը հանգիստ լինի:

Դժվար թե քաղաքական բոմժությունը թակի նրա դուռը:

Նա միանգամից հայտնվելու է պատմության աղբանոցում:

Այդպիսին է պոպուլիզմի բոլոր ջատագովների ճակատագիրը:

Էդուարդ Շարմազանով

Նույն շարքից