Քաղաքականություն 

ԱԺ 4 խմբակցություններն այս քառօրյային ԱԺ օրակարգ են մտցնելու «Մարտի 1-ի» հանձնաժողովի հարցը

analitik.am

Վարչապետին և Կառավարությանը անվստահություն հայտնելու ԱԺ 4 խմբակցությունների ԱԺ որոշման նախագիծը փետրվարի 24-ին մեկնարկելիք ԱԺ քառօրյայի նիստի օրակարգ մտցնել նպատակահարմար չի համարվել:


Նշենք, որ «Մարտի 1-ի» հանձնաժողովի մասին նախագծի հեղինակ, ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության անդամ Գագիկ Ջհանգիրյանը   հաստատել էր, որ նման նախագիծ շրջանառություն մեջ դրվել է:

Նույն խմբակցության անդամ Լյուդմիլա Սարգսյանը մանրամասնեց. «Հինգշաբթի օրը ֆրակցիայի նիստ կլինի, նոր վերջնականապես պարզ կլինի, որովհետև այդտեղ վերջնական որոշումները կկայացվեն»:

 

Հիշեցնենք, որ 2 օր առաջ, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մոտ տեղի էր ունեցել ԱԺ խմբակցությունների ղեկավարների մասնակցությամբ խորհրդակցություն, որի ժամանակ կոալիցիան անսպասելիորեն ներկայացրել էր գազի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին ԱԺ որոշման նախագիծ՝ նախորդ քառօրյայում ԱԺ ոչ իշխանական ուժերի ԱԺ որոշման նախագիծը քվեարկությամբ մերժելուց հետո: 

Վաղը Հովիկ Աբրահամյանի մոտ հրավիրվելիք նիստի ժամանակ ԱԺ 4 ոչ իշխանական ուժերը պատասխանելու են, թե իրենց համար ընդունելի՞ է ՀՀԿ-ի ԱԺ որոշման տարբերակը:

Չնայած, կոալիցիայի տարբերակը ներառում է բոլոր այն հարցերը, որոնք առաջարկել էին 4 խմբակցություններն իրենք (նախագիծը կոնկրետ կոչվում է «2011-2012 թթ. ընթացքում գազի դիմաց կուտակված պարտքի հիմնավորվածության չափի և դրա մարման գործընթացի ուսումնասիրության, «ՀայՌուսգազարդի» բաժնետոմսերի գնահատման գործընթացի ուսումնասիրության, բնական գազի այլընտրանքի ներկրման, ՀՀ տարածքով բնական գազի տարանցման հնարավորություններն ուսումնասիրելու համար» ԱԺ ժամանակավոր հանձնաժողով), սկզբունքային է համարվում հարցը, թե ինչու է ՀՀԿ-ն տապալում հարցը ու հետո ինքն այն առաջարկում:

Ի պատասխան հարցի, թե ինչու կոալիցիան անակնկալ մատուցեց 4 ուժերին, ԱԺ «Հանրապետական» խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանն ասաց, որ այստեղ որևէ անակնկալ չկա: «Մենք ինքներս պատրաստ ենք և՛ քննարկումներ ծավալելու առումով, և՛ ժողովրդին հուզող հարցերի առումով նախաձեռնությամբ հանդես գալ, և այդ փաստաթուղթը՝ իր շեշտադրումներով ու քննարկվող հարցերի բովանդակությամբ, շատ ավելի ծավալուն է»:

Հիշեցնենք, որ վարչապետի իմպիչմենթի հարցը, որը ներկայացվել էր 4խմբակցությունների 4 նախագծերի տեսքով, պետք է առանձին-առանձին քննարկվեին ոչ միայն խմբակցությունների, այլև կուսակցությունների ներսում, համադրվեին և ներկայացվեին որպես միասնական տարբերակ:
 

Մեր տեղեկություններով՝ այս աշխատանքներն ընթանում են նորմալ, առայժմ տարաձայնություններ չկան, սակայն հաճախ ծագում են տեխնիկական բարդություններ անգամ հասարակ տերմինների հետ կապված: Օրինակ՝ եթե գրված է «գերազանցել է լիազորությունները», սա ջնջվում է և փոխարինվում՝ «սահմանազանցել է լիազորությունները»:


Նույն շարքից