Գլխավոր Հասարակություն 

Ադրբեջանական բանակը հրթիռակոծել է սեփական տարածքը

analitik.am

Ստրասբուրգում ապրող «Ազադլիգ» ադրբեջանական թերթի գլխավոր խմբագիր Գանիմատ Զահիդովը պատմել է մի միջադեպի մասին, որը տեղի է ունեցել Ադրբեջանում զորավարժությունների ժամանակ:

Զահիդովը մասնավորապես նշում է, որ զորավարժության ժամանակ արձակված արկերից մեկն ընկել է Գյանջայի տներից մեկի բակը:

Ադրբեջանցի լրագրողը, ծաղրական կերպով արտահայտվելով Ադրբեջանի Պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հասցեին, նշել է, որ վերջինս հաջողություն է գրանցել, քանի որ 5 օր առաջ զորավարժության ժամանակ արձակված արկն ընկել է բնակելի տան բակը:

Լրագրողը նաև միջադեպն ապացուցող լուսանկարներ է հրապարակել, ինչը նրան չի փրկել ադրբեջանական որոշ շրջանակների հարձակումներից:

Նույն շարքից