Քաղաքականություն 

Մայդանում զրահամեքենայի հետ միասին պայթեց Պուտինի բռնապետական քաղաքականությունը. Դավիթ Շահնազարյան

analitik.am

Այսօրվա Ուկրաինայի եւ 2008թ. Հայաստանի դեպքերի միջեւ զուգահեռները շատ են։ Այս մասին ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանատ մոտ Մայդանի ցուցարարների հետ սոլիդարության ակցիայի ժամանակ հայտարարեց «Համաձայնություն» կենտրոնի նախագահ, Ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավար Դավիթ Շահնազարյանը։

«Ուկրաինայի դեպքերի կազմակերպիչն ու իրականացնողն այն նույն կենտրոնն է, որը 2008թ. Հայաստանում կազմակերպեց Մարտի 1-ը։ Ուկրաինայում Պուտինը փորձում է ստեղծել Յանուկովիչի բռնապետական ռեժիմը։ Երեկ Յանուկովիչը դադարեց լեգիտիմ նախագահ լինել։ Ուկրաինայի Ռադան դադարել է գոյություն ունենալ որպես քաղաքական մարմին»,- ասաց քաղաքական գործիչը։

Նրա խոսքով՝ նախօրեին Կիեւի Մայդանում զրահամեքենայի հետ միասին պայթեց Պուտինի բռնապետական քաղաքականությունը. «Մենք պահանջում են միջազգային հանրությունից իրավական գնահատականներ տալ Կիեւի ապօրինի գործողություններին»։

Ակցիայի մասնակիցները դեսպանատան մոտ իրենց ելույթներով աջակցություն հայտնեցին ուկրաինացի ժողովրդին։

Հիշեցնենք, որ Կիեւի կառավարական թաղամասում փետրվարի 18-ից սկսված ցուցարարների ու իրավապահների միջեւ կատաղի բախումների հետեւանքով զոհերի թիվը հասել է 28-ի, կան հարյուրավորները վիրավորներ։

Նույն շարքից