Բարի օր Հասարակություն 

Խոշոր ավտովթար՝ Ռուսաստանում. Մասնակից ավտոմեքենաներից մեկը գրանցված է Հայաստանում

analitik.am

Ստավրոպոլում 6 ավտոմեքենայի մասնակցությամբ ավտովթարի արդյունքում 6 տուժած կա: Այս մասին հայտնում են տեղի իշխանությունները:

Վթարը տեղի է ունեցել այսօր վաղ առավոտյան: Մասնակից ավտոմեքենաներից մեկը գրանցված է Հայաստանում:

Ավտովթարի պահին 6 ավտոմեքենաներում եղել է 32 քաղաքացի:

Նախնական տեղեկություններով, վթարի պատճառն արագություն է և դիմացից ընթացող ավտոմեքենայից անհրաժեշտ հեռավորություն չպահպանելը:

Միջադեպի վայրում տրանսպորտային շարժը դժվարացել է:

Նույն շարքից