Քաղաքականություն 

Բաքվի ապակառուցողական քաղաքականությունը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման ամենամեծ խոչընդոտն է. Բ. Սահակյան

analitik.am

Առանց պաշտոնական Ստեփանակերտի լիարժեք մասնակցության բանակցությունների բոլոր փուլերին անհնարին կլինի հասնել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորման: Այս մասին այսօր՝ փետրվարի 19-ին Արտաքին գործերի նախարարություն այցելության ժամանակ ասել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը:

Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են. «Բակո Սահակյանի խոսքով` Բաքվի ապակառուցողական քաղաքականությունը հանդիսանում է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման ամենամեծ խոչընդոտը՝ սպառնալով տարածաշրջանում խաղաղության  ու կայունության պահպանմանը»:

Անդրադառնալով Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման գործընթացին՝ Նախագահը նշել է, որ այստեղ տեսանելի են դրական զարգացումներ, ինչը եւ ոգեւորիչ է, եւ պարտավորեցնող: «Ոգեւորիչ` այն առումով, որ Արցախի հանրապետության ճանաչման գործընթացն առաջ է ընթանում եւ վկայում է նրա կայացած ժողովրդավարական  պետություն լինելու մասին` միաժամանակ հանդիսանալով Արցախի միջազգային ճանաչման կարեւոր հիմքերից մեկը: Պարտավորեցնող, որովհետեւ գրանցված դրական դինամիկան անհրաժեշտ է պահպանել նաեւ հետագայում»,- ասել է նա:

Զեկույցով հանդես է եկել արտգործնախարար Կարեն Միրզոյանը:

Նույն շարքից