Հասարակություն 

Ավանակ՝ կառավարության մոտ /լուսանկար/

Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Շիրազի 20 բազմաբնակարան շենքի նախկին բնակիչ Ռազմիկ Դավթյանը ավանակի ուղեկցությամբ բողոքի ակցիա էր իրականացնում ՀՀ կառավարության շենքի դիմաց։ Այս մասին հայտնում է a1plus-ը:

Նա ասել է, որ Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի զարմուհու ամուսինը՝ Սամվել Սամվելյանը, մի խումբ անձանց հետ խաբեությամբ իրենից խլել են իր բնակարանը։

Նրան մոտեցել են ոստիկանները և կենդանիների հետ վարվեցողության կարգի խախտման պատճառաբանությամբ տեղափոխել «Կենտրոն»-ի բաժին։

Իսկ ավանակը մնացել է ծառից կապված՝ մինչ քաղաքապետարանը համապատասխան կերպով կիրականացներ կենդանու տեղափոխությունը։

Քիչ անց Կենտրոնի կանաչապատման աշխատակից Արտակ Հովհաննիսյանն ավանակին տարել է Վերնիսաժի հարևանությամբ զբոսայգի՝ մինչ համապատասխան վայր տեղափոխելը։

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից