Հայաստան Քաղաքականություն 

Ինչո՞ւ ՌԴ դեսպանին չեն կանչել ԱԳՆ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպման մասով պարզաբանում տալու համար

analitik.am

Այսօր՝ հունիսի 17-ին, ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը, դիմելով ԱԳ փոխնախարար Գրիգոր Հովհաննիսյանին, խոսեց Հայաստանում ՌԴ դեսպանի և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդիպման մասին՝ ցանկանալով իմանալ՝ արդյո՞ք ԱԳ նախարարությունը հետաքրքրվել է, թե ինչ են խոսել դեսպանն ու նախագահը: Բաբաջանյանը ցանկացավ իմանալ՝ արդյո՞ք ԱԳՆ-ի համար խնդիր է «Մարտի 1-ի ոճրագործության մեջ մեղադրվող անձի» Հայաստանի բարեկամ, դաշնակից երկրի դեսպանի հետ երկժամյա հանդիպման փաստն ու բովանդակությունը. «Ինչո՞ւ մինչև հիմա դեսպանը չի կանչվել ԱԳՆ պարզաբանման համար»:

Հովհաննիսյանը նշեց, որ դիվանագիտական արարողակարգի և նորմերի շրջանակներում դեսպանը որևիցե սխալ արարք չի գործել. «Այն չի կարող դատապարտելի և հատուկ քննության առարկա դառնալ մեր գերատեսչության կողմից: Դիվանագիտական արարողակարգի առումով մենք որևիցե կտրուկ առարկություն կամ հայտարարություն  չենք կարող անել և չունենք այս պահի դրությամբ»:

Հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն իր հերթին հայտարարեց, որ իր համար՝ որպես հանձնաժողովի նախագահի, այդ հանդիպումը տարակուսելի է և ողջունելի չէ:

Ավելի վաղ ՌԴ դեսպանությունը հայտնել էր.

Հասարակական-քաղաքական և գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ իր պարբերական հանդիպումների շրջանակներում Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Ս.Պ. Կոպիրկինը հանդիպել է Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռ.Ս. Քոչարյանի հետ:

Նույն շարքից