Հայաստան Քաղաքականություն 

Ավինյանն իր օգնականին ու ռեֆերենտին արձակուրդ է ուղարկում, իսկ գրասենյակի ղեկավարին՝ ԱՄՆ

analitik.am

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյնաը հրամանագրեր է ստորագրել իր օգնական Վիկտորյա Այդինյանին և ռեֆերենտ Վարդուհի Եսայանին արձակուրդ տրամադրելու մասին:

Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 23-րդ մասով`

1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանի օգնական Վիկտորյա Այդինյանին տրամադրել 2018-2019 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի 13 օրը՝ 2019 թվականի հուլիսի 2-19-ը ներառյալ:

2. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ֆինանսական և հաշվապահական հաշվառման վարչությանը՝ սահմանված կարգով վճարել միանվագ արձակուրդային վճար:

 

Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 23-րդ մասով`
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ռեֆերենտ Վարդուհի Եսայանին տրամադրել 2018-2019 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի 18 օրը՝ 2019 թվականի հունիսի 17-21-ը և հուլիսի 2-19-ը ներառյալ:

Վարչապետի աշխատակազմի ֆինանսական և հաշվապահական հաշվառման վարչությանը՝ սահմանված կարգով վճարել միանվագ արձակուրդային վճար:

 

Ավինյանը նաև որոշում է ստորագրել Սերժ Սիսեռյանին և Զարուհի Մաթևոսյանին ԱՄՆ գործուղելու մասին.

Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 23-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածով `

1. Կայուն զարգացման բարձր մակարդակի քաղաքական ֆորում 2019-ին և մի շարք այլ հանդիպումների մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Սերժ Սիսեռյանին և խորհրդական Զարուհի Մաթևոսյանին 2019 թվականի հուլիսի 13-22-ը գործուղել Ամերիկայի Միացյալ Նահանգներ:

2. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Սերժ Սիսեռյանի և խորհրդական Զարուհի Մաթևոսյանի՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղման հետ կապված բոլոր ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Սերժ Սիսեռյանին և խորհրդական Զարուհի Մաթևոսյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանին ներկայացնել Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

Նույն շարքից