Հասարակություն 

Ամեն ինչ լավ է լինելու. Զոհրապ Եգանյան

analitik.am

Գիտեք, որ տևական ժամանակ է, ինչ ՀՖՖ ներկայացուցիչները տարբեր ծրագրերով այցելու են գյուղական համայնքներ, որտեղ փորձում ենք ֆուտբոլով զբաղվելու պայմաններ ստեղծել: Այս ծրագրերը հսկայական արդյունքներ են հանգեցնելու ու մենք տաղանդավոր շատ երեխաների ենք գտնելու, սրանում կասկած չկա:

Չեք պատկերացնի մարդկանց ոգևորությունը, երեխեքի աչքերի կայծը, երբ ասում ես, որ խոտի վրա ֆուտբոլ ես խաղալու, սա մեր աշխատանքի գեղեցիկ կողմերից է, բայց լինում են դեպքեր, երբ հետ դարձի ճանապարհին տխրում ես, օրինակ շաբաթ օրը Արթիկում մարզիչներն ասին, որ կան երեխաներ, ովքեր սոցիալապես շատ ծանր պայմաններում են ու գյուղից Արթիկ գալն ու պարապելը խնդիր է:

Նման երեխաներին պետք է աջակցի ոչ միայն ՀՖՖ-ն, որ լիքը բան անում է, բայց հասկանալի պատճառներով չենք հրապարակում, այլև ՀԿ-ները, բայց անել անելու համար, ոչ թե երեխեքին նկարելու ու ինքնագովազդի համար: Ամեն ինչ լավ է լինելու:

ՀՖՖ նախագահի օգնական Զոհրապ Եգանյան

Նույն շարքից