Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը փետրվարի 20-ը համայն Ուկրաինայում սգո օր է հայտարարել:
«Ուկրաինայում զանգվածային անկարգությունների հետեւանքով մարդկային զոհերի կապակցությամբ փետրվարի 20-ը հայտարարում եմ սգո օր», - ասված է պետության ղեկավարի հրամանագրում:
Ուկրաինայի ողջ տարածքում կխոնարհվի Ուկրաինայի պետական դրոշը, հայտնում է «ԿՈՄԵՆՏԱՐԻԻ»-ն:
Յանուկովիչը նաեւ հանձնարարել է դադարեցնել ժամանցային միջոցառումները, մարզական մրցումները, համապատասխան փոփոխություններ կիրառել հեռուստա- եւ ռադիոհաղորդումներում: