գլխավոր Քաղաքականություն 

Ո՞ր մի փոխարտգործնախարարն է ասել նման բան. Արարատ Միրզոյանը՝ Քոչարյան-ՌԴ դեսպան հանդիպման մասին

ԱԺ Նախագահ Արարատ Միրզոյանը բացառում է, որ գրոհ նախապատրաստվի ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ և համաձայն չէ նման ձևակերպումների հետ: Այս մասին նա հայտարարել է լրագրողների հետ զրույցում՝ խոսելով վերջինիս հարցաքննության կանչելու մասին:

Միրզոյանի խոսքերով, նույն ձևով հարցաքննության են կանչում նախկին նախագահների, պաշտոնատար անձանց, օրենքը բոլորի համար հավասար է. «Եթե իրավապահ մարմինն անհրաժեշտ է գտնում հրավիրել տեղեկություններով կիսվելու որևէ մարդու, այդ մարդը պարտավոր է գնալ: Ես խնդրում եմ այս թեմայի մասին շատ չխոսել, քանի որ այն այնքան չկա, որքան խոսվում է»:

Ինչ վերաբերում է իր այն հայտարարությանը, որով ինքը չէր ողջունել Քոչարյանի հանդիպումը ՌԴ դեսպանի հետ,  և ՀՀ փոխարտգործնախարարի հայտարարությանը, որ դեսպանը սխալ չի գործել, Միրզոյանը նշեց, որ ինքը հայտնել է իր դիրքորոշումը ու կարող է կրկնել. «Ո՞ր մի փոխարտգործնախարարն է ասել: Ես չգիտեմ, թե ինչ է ասել»:

Խոսելով ՔՊ վարչության կազմի մասին՝ ԱԺ նախագահն ասաց, որ որոշ անդամերեի մասով սպասելի էր նման զարգացում, որոշների դեպքում՝ ոչ. «Ինչ վերաբերում է իմ ինքնաբացարկին, ապա կարծում եմ, որ պարոն Պապիկյանն ավելի լավ թեկնածու էր: Մենք ճիշտ ընտրություն ենք արել»:

Միրզոյանը հորդորում է որևէ բան չտեսնել նրա մեջ, որ Սասուն Միքայելյանը չկա ՔՊ վարչության կազմում. «Բոլորս սովոր ենք պատճառներ տեսնել: Ընդամենն ընտրություն է եղել, գաղտնի քվեարկության արդյունքում պարզվել է, որ այսինչ 21 մարդն են ավելի շատ ձայն ստացել»:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից