Հասարակություն 

Հայկական Գահերի խաղը. Ինչպես է միլիարդատեր Սամվել Կարապետյանը հանգստանում Հայաստանում /լուսանկար/

analitik.am

«Տաշիր» ընկերության հիմնադիր, բարերար Սամվել Կարապետյանն իր ընտանիքով հանգիստն անց է կացնում Հայաստանում:

Գործարարի դուստրը՝ Տաթևիկը մի քանի լուսանկար է հրապարակել Ինսթագրամի իր էջում: Լուսանկարներն արվել են նաև Կարապետյանի հարազատ քաղաքում՝ Տաշիրում:

Տաթևիկը նաև պատմել է թե ինչպես է ստեղծվել Տաշիրը: Նա մասնավորապես նշել է, որ 1828 թվականին 7 մշեցի ընտանիքներ, ստանալով կայսեր թույլատվությունը, հիմնել են բնակատեղին: Կարապետյանների ընտանիքը եղել է այդ 7 ընտանիքներից մեկը. «Այսօր մենք ավելի քան 3 հազար ժառանգ ունենք՝ Կարապետյաններ, Մխոյաններ, Իսպիրյաններ, Բաղդասարյաններ, Դալալոյաններ, Սուքիասյաններ, Հովսեփյաններ: Ինչո՞վ է պակաս Գահերի խաղից»,-գրել է Տաթևիկը:

Նույն շարքից