Քաղաքականություն 

Կլիչկոն՝ Յանուկովիչի հետ հանդիպման արդյունքների մասին

analitik.am

«ՈՒԴԱՌ» կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն հայտարարում է, որ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը ոչ ադեկվատ է գնահատում Կիեւում ստեղծված իրավիճակը: 

«Յանուկովիչը միանգամայն  ոչ ադեկվատ է գնահատում իրավիճակը: Նրա ասածն  այն է, որ ընդդիմության առաջնորդները Մայդանի մարդկանց կոչ անեն դադարեցնել դիմադրությունը եւ վայր դնել զենքերը», - Կլիչկոյի խոսքերն է մեջբերում կուսակցության կայքը:

Միաժամանակ Կլիչկոն զարմանք է հայտնել, թե ինչ զենք նկատի ուներ նախագահը, «եթե Կիեւի կենտրոնում ուժայինները դաժանաբար սպանում են ցուցարարներին»:

Կլիչկոն նաեւ հայտարարել է.  «Իսկ ես կարծում եմ, որ իշխանությունը պետք է անմիջապես հեռացնի ուժայիններին եւ դադարեցնի արյունալի հակամարտությունը, քանի որ մարդիկ են զոհվում: Եվ ես այդ մասին ասացի Յանուկովիչին: Քանի դեռ արյուն է թափվում, ի՞նչ բանակցություններ կարող են լինել: Սակայն, ցավոք, նա չի հասկանում իրավիճակը», հայտնում է kontrakty.ua. 

Հաղորդագրության մեջ նշվում է, որ նախագահի հետ հանդիպումից հետո Կլիչկոն մեկնել է Անկախության մայդան, որտեղ շարունակվում են բախումները:

Նույն շարքից