Քաղաքականություն 

«Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնությունը անցկացնելու է լուսավորման երթ

analitik.am

«Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնությունը փետրվարի 21-ին լուսավորման երթ է անցկացնելու Մատենադարանի մոտ:


Այս մասին տեղեկանում ենք նախաձեռնության կայքից:


«Այս ուրբաթ՝ փետրվարի 21-ին, ժամը 18:30, հավաքվում ենք Մատենադարանի մոտ, մեզ հետ բերելով լուսավորման սարքեր, լապտերներ (հնարավորինս ուժեղ լույսով), եւ 19:00-ից սկսում ենք մեր Լուսավորման Երթը:


Երթի նպատակներն են.

1. Եվս մեկ անգամ բարձրացնել մեր բողոքի ձայնը ընդդեմ կուտակային թալանին եւ ցույց տալ մինչեւ հաղթանակ պայքարելու մեր վճռականությունը,

2. Կոչ անել մեր հայրենակիցներին հետեւել Ատոմակայանի աշխատակիցների, երկաթուղայինների, մետրոպոլիտենի, էլեկտրացանցերի, Օպերայի աշխատակիցների օրինակին եւ ինքնակազմակերպվել, լինել միասնական ու պայքարել իրենց իրավունքների համար»,- ասվում է հայտարարության մեջ:

Երթուղին հետեւյալն է՝ Մատենադարան-Մաշտոցի Պողոտա-Թումանյան փողոց-Աբովյան փողոց-Հանրապետության Հրապարակ-Նալբանդյան փողոց-Սայաթ Նովա փողոց-Ազատության Հրապարակ:

Նույն շարքից