Հասարակություն 

Հնդիկ աճպարարն անհետացել է հնարք կատարելու ժամանակ. Նրան մինչև հիմա չեն գտել

analitik.am

Հնդիկ աճպարարը փորձել է կրկնել Հարի Գուդինի հնարքը՝ ձեռնաշղթաներով կապված ցատկելով գետը, սակայն ինչ-որ բան այնպես չի ընթացել: Այս մասին հայտնում է BBC-ն:

Սցենարի համաձայն, Չանչալ Լահիրին պետք է ջրի տակ արձակեր ձեռքերը և դուրս լողար: Սակայն նրան սպասողներն այդպես էլ հնարավորություն չեն ունեցել դիմավորելու իրենց հերոսին: Արդյունքում ոստիկանություն է հրավիրվել:

Աճպարարին դեռ չեն հայտնաբերել, սակայն նրա մահվան մասին հնարավոր չէ հայտարարել, քանի դեռ դին հայտնաբերված չէ:

Նույն շարքից