Հասարակություն 

Հրազենային վիրավորում ստացած Լուսահովիտի համայնքապետի ոտքն անդամահատել են

analitik.am

Տավուշի մարզի Լուսահովիտ համայնքի ղեկավարի՝  Գրիգոր Սարհատյանի առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր, նա այս պահին վերակենդանացման բաժանմունքում է: Սարհատյանի կյանքը փրկելու համար բժիշկները ստիպված են եղել ոտքն անդամահատել: Այս մասին հայտնում է  SHANTNEWS.am-ը՝ հղում անելով «Էրեբունի» ԲԿ-ի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Շուշան Հունանյանին:

Օրեր առաջ հայտնվել էր, որ Գրիգոր Սարհատյանը հրազենային վնասվածք է ստացել: Նրան տեղափոխել էին «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Հունիսի 14-ին «Իջևան» ԲԿ-ից հաղորդում էր ստացվել, որ «աջ ազդրի ստորին երրորդականի միջանցիկ հրազենային վիրավորումով, բազմաբեկոր բաց կոտրվածք տեղաշարժով, տրավմատիկ շոկ» վնասվածքով իրենց մոտ էր տեղափոխվել 1984թ. ծնված Գրիգոր Սարհատյանը:

 

Նույն շարքից